‘Վինչենցո Մոնտելլա. «Միլանը» պետք է ընդունի քննադատությունը»’

1913

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես, անդրադարձել իր հասցեին արված քննադատությանը:

— Երբ ամեն ինչ այնքան էլ լավ չի ընթանում՝ մեղավոր են բոլորը։ Մենք պետք է ընդունենք քննադատությունը, եթե նույնիսկ այն չափազանցված է։ Մենք մոտեցել ենք խաղամակարդակին, որի կարիքն ունենք։ Ակումբը ընտրություն է կատարել. այն, ինչ ինչ տեղի է ունենում հիմա և այստեղ՝ կարևոր է, բայց ապագան ավելի կարևոր է։

Ես ինձ վրա եմ վերցնում պարտությունների պատասխանատվությունը, բայց եթե դրանք չլինեին՝ մենք այլ տոնով կխոսեինք։ Ես ավելի որակյալ խաղ եմ տեսնում, բայց այս գործընթացի ավարտի համար ժամանակ է պետք։ Մենք խաղացողներ ունենք, որոնք կարող են և պետք է աճեն, դա առաջընթացի համար լավ հիմք է,- մարզչին է մեջբերում Football Italia-ն։

Նախորդ հոդվածը‘Գյուղապետն ու հիվանդանոցի տնօրենը մեղադրվում են լրագրողին խոչընդոտելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Թոմ Ջոնս. Սեռական ոտնձգությունները երգի ոլորտում էլ են սովորական բան ‘