‘Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քննչական որեւէ գործողություն չի կատարվել’

870

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ մինչ օրս էլ քննչական որեւէ գործողություն չի կատարվել, «Ա1+»-ին հայտնել է նրա պաշտպան Արա Զաքարյանը։

Պաշտպանը, որը  նախընտրել է իրենց մարտավարության մասին չխոսել, երեկ է այցելել ազատամարտիկին:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան պատերազմի վետերանը կալանավորվել էր խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեղադրանքով։ Վոլոդյա Ավետիսյանն անազատության մեջ է սեպտեմբերի 20-ից։ ։

Սակայն Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա մարտական ընկերներն ու հարազատները համոզված են, որ գործը շինծու է եւ կապված է իր հասարակական գործունեության հետ, որը հետագայում դառնալու էր քաղաքական։ Գնդապետը առաջին ազատամարտիկն էր, ով բարձրաձայնել էր իրենց սոցիալական խնդիրների մասին դեռ մայիս ամսից։

Նախորդ հոդվածը‘Google-ի նորամուծությունը կնպաստի համացանցային մշակույթի բարելավմանը’
Հաջորդ հոդվածը‘«Լևոն Խեչոյանը շքանշանի համար չի կռվել»’