‘Վրաստանի բանտերից ապօրինի տեղադրված տեսագրման սարքեր են առգրավվել’

658

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երկրի մի շարք բանտերից առգրավել է կալանավորներին հետևելու նպատակով տեղադրված տեսա- և ձայնագրման սարքավորումներ, տեղեկացնում է Georgia Online կայքը:

Համաձայն ՆԳՆ-ի տրամադրած տեղեկատվության՝ սարքերը տեղադրվել են Թբիլիսիի, Զուգդիդիի, Բաթումի և Քութայիսի բանտերում 2006-2010 թթ. իրականացված վերանորոգման աշխատանքների ընթացքում: Իրավապահ մարմիններն ամբողջովին ապամոնտաժել են ինչպես առգրավված սարքերը, այնպես էլ բանտերի հատուկ խցերը, որտեղից անմիջականորեն վահանակներով կառավարվել են ձայնա- և տեսագրման աշխատանքները:

Ներկայումս Վրաստանի ՆԳՆ-ն և դատախազությունը փորձում են բացահայտել այն անձանց, որոնք գերազանցելով իրենց լիազորությունները՝ սարքեր են տեղադրել կալանավորներին հսկելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Պետդումայում «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ռուսաստանցիները փախչում են երկրից’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’