‘
Վրաստանի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Քութաիսիում, լրագրողների հայտնել է «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին:
Վրաստանի նոր խորհրդարանում ընդգրկված է 85 պատգամավոր՝ «Վրացական երազանք» դաշինքի կողմից և 65 պատգամավոր՝ նախագահ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ Վրացական շարժումից»:
‘