‘Վրաստանում 6 «օրենքով գողեր» համաներմամբ ազատ են արձակվել’

668

Վրաստանում վերջերս անցկացված համաներման շրջանակներում ազատության մեջ են հայտնվել 6, այսպես կոչված, «օրենքով գողեր», ևս 20 քրեական հեղինակություններ պատժի ժամկետի կրճատում են ստացել, հայտնում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Վրաստանում պատիժների իրականացման հարցերով փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեի խոսքերին:

Հիշեցնենք, որ համաձայն Վրացական օրենսդրության, «օրենքով գողի» սեփական կարգավիճակն ընդունելն արդեն իսկ հանցագործություն է համարվում: Այսպիսով ազատության մեջ հայտնված «հեղինակությունները» կարող են կրկին բանտում հայտնվել:

Ստեղծված իրավիճակում որոշվել է ազատ արձակված 6 «օրենքով գողերի»  առաջ 24 ժամում երկրից հեռանալու պայման դնել: «Հեղինակություններն» ընդունել են այդ պայմանը, սակայն հայտնի չէ, թե ուր են ճանապարհվել:

Նախորդ հոդվածը‘Հայաստան – Լյուքսեմբուրգ հանդիպումը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական անձնակազմը’
Հաջորդ հոդվածը‘Հալեպում մոտ 109 գնդակահարված խաղաղ քաղաքացիներ են հայտնավերվել’