‘
Երեկ երեկոյան Թբիլիսի ժամանած ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն այսօր պաշտոնական հանդիպումներ կանցկացնի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և խորհրդարանի փոքրամասնության ղեկավար Դավիթ Բակրաձեի հետ: Այսօր երեկոյան նախատեսված է նաև Գորդոնի հանդիպումը վարչապետ Իվանիշվիլիի հետ, հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Վաղը ամերիկացի դիվանագետին սպասում է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, որի հետ կքննարկվի երկրի վարչապետ Իվանիշվիլիի՝ նոյեմբերի վերջին նախատեսված այցը Միացյալ Նահանգներ:
Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Գորդոնը կհանդիպի նախագահ Սաակաշվիլի հետ:
‘