‘ՄԱԿ. Երկրներն իրենք պետք է որոշեն՝ ընդունե՞լ, թե՞ ոչ սիրիական ընդդիմության դաշինքի օրինակարգությունը’

784

Պետությունները պետք է իրենք որոշեն՝ արդյո՞ք անցյալ կիրակի ստեղծված՝ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային դաշինքը հանդիսանում է արաբական այդ պետության օրինական ներկայացուցիչը: Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն:

Ընդդիմադիր դաշինքի կենտրոնական գրասենյակը  տեղակայվելու է Կահիրեում: Դաշինքի գլխավոր նպատակը միջազգային հանրության աջակցությունը ձեռք բերելն է՝ որպես «սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ»: Վերջին օրերին այն արդեն ճանաչվել է  Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի, ինչպես նաև Ֆրանսիայի և Իտալիայի կողմից: Արաբական պետությունների լիգան խոստացել է «քաղաքական և ֆինանսական աջակցություն» ցուցաբերել դաշինքին:

 Սիրիայի ընդդիմության դաշինքը ողջունել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սակայն նա ընդգծել է, որ առայժմ պատրաստ չէ այն ճանաչել «որպես վտարանդի կառավարություն»:

Նախորդ հոդվածը‘Արշալույս Փայտյանը կանչվել է հարցաքննության, բայց՝ որպես վկա’
Հաջորդ հոդվածը‘Վրաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը. Սաակաշվիլի հետ հանդիպում առայժմ նախատեսված չէ’