‘Վրաց քաղաքական գործիչը մեղադրվում է Ռուսաստանում անկարգություններ կազմակերպելու մեջ’

636

Վրաց քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեն ներգրավվել է ՌԴ-ում  անկարգությունների նախապատրաստման գործում՝ որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և առաջիկայում էլ քննիչները նրան հեռակա կարգով ձերբակալելու միջնորդություն կներկայացնեն դատարան, РИА Новости-ի փոխանցմամբ՝ լրագրողներին տեղեկացրել է քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահ Գիվի Թարգամաձեն մեղադրվում է ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Սերգեյ Ուդալցովի, Կոնստանտին Լեբեդևի և Լեոնիդ Ռազվոզժաևի հետ միասին Ռուսաստանի տարածքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: «Պաշտոնական պատասխան է ստացվել այն մասին, որ Գիվի Թարգամաձեն որևէ անձեռնմխելիություն չունի քրեական հետապնդման նկատմամբ: Այսօր հետաքննությունը հետախուզում է հայտարարել, առաջիկայում քննիչները նրան հեռակա ձերբակալելու վերաբերյալ միջնորդություն կներկայացնեն դատարան»,- ասել է Մարկինը:

Նախորդ հոդվածը‘Բահրեյնում ոստիկանության և ցուցարարների բախման արդյունքում կա մեկ զոհ’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Այն, որ Բալոտելին տեղափոխվել է «Միլան», մեր համար աղետ չէ’