‘«Տարոն Մարգարյանի ատենախոսություն» արտահայտությունը հիվանդ երևակայության արդյունքն է. «ՉԻ»’

1787

«ՉԻ»-ն իր լուր-մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությունը չի խոչընդոտվել:

«ՉԻ»- Սա այն եզակի դեպքերից է, երբ ՀՀ ոստիկանությունը միանգամայն իրավացի է: Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանություն, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, հետևաբար՝ լրագրողները չէին կարող լուսաբանել այն: Իրականում լրագրողները գնացել էին տնտեսագիտական համալսարան, որպեսզի լուսաբանեն, թե ինչպես են հանրապետական ջահելները կրծքով պաշտպանում Տարոն Մարգարյանին, և այդ հարցում ոչ մեկը նրանց չի խոչընդոտել՝ լավ էլ լուսաբանել են: Ավելին՝ «լրատվական դաշտ-Սաքուլիկի կամանդ» առճակատման լուսաբանումը լիովին համապատասխանել է խոսքի ազատության միջազգային չափանիշներին:

Ինչ վերաբերում է «Տարոն Մարգարյանի ատենախոսություն» արտահայտությանը, ապա ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ դա որոշ անպատասխանատու անձանց հիվանդ երևակայության արդյունքն է և որևէ կապ չունի առողջ տրամաբանության հետ:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը 850 մլն դրամ է նվիրել Հանրայինին. Ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Տավուշը երեկ նորից հակառակորդի նշանառության տակ էր. հայկական կողմը կորուստներ չունի’