‘Տավուշը երեկ նորից հակառակորդի նշանառության տակ էր. հայկական կողմը կորուստներ չունի’

961

Հունվարի 10-ին ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը` կրակելով հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին Panarmenian.net ին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ, մասնավորապես, կրակ է բացվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր ու Այգեպար գյուղերի ուղղությամբ:

«Երեկոյան կրակահերթն ինտենսիվ էր, տարբեր տեսակի զինատեսակներ են օգտագործվել, ընդհուպ մինչև մեծ տրամաչափի «ԴՇԿ» գնդացիրներ: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հաջողվել է լռեցնել հակառակորդին»,- նշել Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը կորուստներ ու վիրավորներ չունի:

Երեկոյան 21:00-ի սահմաններում Ներքին Կարմիրաղբյուրի ֆեյսբուքյան էջով տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը մոտ 30 րոպե է՝ կրակում է գյուղի ուղղությամբ: 

Նախորդ հոդվածը‘«Տարոն Մարգարյանի ատենախոսություն» արտահայտությունը հիվանդ երևակայության արդյունքն է. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Հրայր Թովմասյանը պատասխանատու չէ կալանավորների կյանքի համար. Հերթական մահվան դեպքը ՔԿՀ-ում’