‘Տեսանելի ապագայում, հնարավոր է՝ հողին հանձնվի Լենինի դին’

998

Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինը հայտարարել է, որ խորհրդային առաջնորդ Վլադիմիր Լենինի մարմինը դամբարանից տեղափոխելու և դամբարանն էլ Կարմիր հրապարակից վերացնելու հարցը կարող է լուծվել մոտ ապագայում: «Կարմիր հրապարակը գերեզմանատեղի չէ: Եւ այդ հարցը վաղ թե ուշ լուծվելու է», այսօր Интерфакс-ին հայտարարել է Լուկինը: «Դա կառողջացնի իրավիճակը երկրում: Պատմությունն աղավաղվել է: Լենինյան և բոլշևիկյան հուշարձանները Ռուսաստանում համահունչ չեն պատմության մեջ նրանց կատարած դերին: Այդ դերը մեծ է, բայց՝ շատ ծանր և հակասական»,- ասել է Լուկինը

Վլադիմիր Լենինը մահացել է 1924 թ. հունվարի 21-ին: «Արդյո՞ք հասել ենք այն կետին, որ Լենինի հուղարկավորումը կարելի է կատարել առանց ցավի՝ սոցիալական հանգստության տեսակետից: Հնարավոր է՝ այո: Բայց ես դեմ չեմ լինի, որ մենք ևս մի 5-10 տարի հետաձգենք դա, և իրավիճակն ավելի առողջանա, ու մարդկանց համար այդքան էլ էական չի լինի, թե որտեղ են թաղված XIX  դարի կամ XX դարասկզբի հերոսները,- ասել է օմբուդսմենը:- Հարցն այն է՝ հասե՞լ է այդ ժամանակը, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ բանը դրան է հասնում: Այժմ արդեն նույն աղմուկն ու իրարանցումը չկա այդ խնդիրների շուրջ, ոչ միայն դամբարանի, այլև Կրեմլի պատի մոտ բոլոր այդ հուղարկավությունների առիթով», փոխանցում է Interfax-ը:

Անկախ իրավապաշտպանները բազմիցս են հայտարարել, որ պետք է լուծել Լենինին թաղելու հարցը: «Ես վստահ եմ, որ սեփական ժողովրդի դահիճների գերեզմանները պետք է հանվեն երկրի գլխավոր հարապարակից»,- Интерфакс-ին հայտարարել է «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արսենի Ռոգինսկին:

Նախորդ հոդվածը‘Պե՞տք է արդյոք լսել ռետրո-վերլուծաբաններին ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի շփման գծում ‘