‘Տիգրան Մուկուչյան. ԿԸՀ-ն կնիքների նոր փորձանմուշներ կստանա’

981

«Ընտրություններին ընտրողների անձնագրերում կնիքներ դնելու ընթացակարգը ոչ մի փոփոխության չի ենթարկվել, հիմա փորձում ենք ստանալ կնիքների նոր փորձանմուշներ, ինչը հնարավորություն կտա խուսափել բարդություններից»,-  iLur.am-ի հետ զրույցում ասաց  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Անդրադառնալով թեկնածուների առաջադրման ժամկետներին՝ Մուկուչյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված կարգով կհարապակի 2013 թվականի նախագահական ընտրությունների օրը, դրանից հետո կհաստատվի թեկնածուների առաջադրման ժամանակացույցը:

Նախորդ հոդվածը‘Սերոբ Բոզոյան. Ես չգիտեմ, էդ Աստված գիտի, մեկ էլ՝ վերաքննիչը’
Հաջորդ հոդվածը‘Արազ Օզբիլիզի ֆենոմենը’