‘Տիգրան Ուրիխանյան. Ողջունելի են այն ուսանողները, ովքեր ունեն իրավիճակը փոխելու ցանկություն’

970

«Եթե առանձին ուսանողներ, ինչպես առանձին քաղաքացիներ, ցանկություն  են ունենում մասնակցելու քաղաքական գործընթացներին, անդամակցելու որևէ քաղաքական կազմակերպության, կարճ ասած՝ ոչ թե իրավիճակի հետ մերվելու ցանկություն ունեն, այլ այն փոխելու և նրա վրա ազդելու ցանկություն, ապա դա շատ ողջունելի է: Այլ հարց է, որ  քաղաքականացվում են ուսանողական կառույցները, կցանկանայի՝ ավելի զգույշ լինեն նրանք, ովքեր ուսանողներին արհեստականորեն դրդում են քաղաքականացվել»,- iLur.am-ի հետ զրույցում Ուսանողների միջազգային օրվա առիթով ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Տիգրան Ուրիխանյանը ուսանողների մաղթեց լինել առողջ, երջանիկ, հաջողակ և, իհարկե, ունենալ բարձր առաջադիմություն, քանի որ, նրա խոսքով՝ մեզ շատ են անհրաժեշտ որակյալ մասնագետներ:

Նախորդ հոդվածը‘Նյու Յորքում ահաբեկչություն նախապատրաստելու համար բոսնիացին դատապարտվել է ցմահ ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ. Թող ստուգում լինի, ի՞նչ կա որ’