‘Տիգրան Սարգսյան. Heritage հիմնադրամի և Wall Street Journal-ի ինդեքսը էական նշանակություն է ունենալու’

848

Heritage հիմնադրամի և Wall Street Journal-ի հրապարակած՝ 2012 թվականի տնտեսական ազատության ինդեքսում առաջընթաց ենք արձանագրել, ինչը ստեղծում է լավատեսության հիմքեր, որ կարողանանք մեր բարեփոխումներն առաջ տանել: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Այս ինդեքսը ինվեստորների ուշադրության կենտրոնում է գտնվում, և դա ունենալու է էական նշանակություն»,- կարծիք հայտնեց վարչապետը՝ հավելելով, որ իրենց այս տարի լարված աշխատանք է սպասվում:

Նշենք, որ Heritage հիմնադրամը և Wall Street Journal-ը հրապարակել են 2012 թվականի տնտեսական ազատության ցուցիչը, որի համաձայն՝ Հայաստանն աշխարհում տնտեսական ազատության առումով զբաղեցնում է 39-րդ տեղը՝ դասվելով «չափավոր ազատ» երկրների շարքը։

Նախորդ հոդվածը‘Այսօրվանից եվրոպացիները Հայաստան կայցելեն առանց վիզայի’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայում Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության բացառիկ լուսանկար է հայտնաբերվել’