«Տոտենհեմը» հեռացրեց Անտոնիո Կոնտեին

174

Լոնդոնի «Տոտենհեմը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց իտալացի Անտոնիո Կոնտեին, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

«Շնորհակալություն ենք հայտնում Անտոնիոյին ներդրման համար եւ մաղթում ամենայն բարիք ապագայում։ Կրիստաին Ստելինին կլինի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատարը մինչեւ մրցաշրջանի ավարտը, նրա օգնականը կլինի Ռայան Մեյսոնը»,- նշվում է «Տոտենհեմի» հաղորդագրությունում։

Անգլիայի առաջնության 28 խաղից հետո «Տոտենհեմը» 49 միավորով չորրորդն է։ Թիմը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից եւ Անգլիայի գավաթի խաղարկությունից։

Նախորդ հոդվածըԵվրո-2024․ Պորտուգալիան հաղթեց՝ 6:0, Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱնդրանիկ Թևանյանի տվայտանքները