‘Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են (Տեսանյութ)’

1473

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ  այսօր  ԲՀԿ կենտրոնական  գրասենյակում հանդիպում է   տեղի  ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանի հետ: Այդ մասին տեղեկացնում են ԲՀԿ մամլո ծառայությունից: Հանդիպման սկզբում փակ դռների ետևում  տեղի է  ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք  բերվել հանդիպումը շարունակել արդեն  ընդլայնված կազմով: Ժառանգություն խմբակցությունից հանդիպմանը  մասնակցել են խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ խորհրդանական խմբակցությունը ներկայացրել են խմբակցության քարտուղար Նաիրա  Զոհրաբյանը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Դռնփակ հանդիպումը շարունակվել է  շուրջ 3 ժամ, որից հետո կողմերը ձեռնպահ են մնացել  մանրամասներ   հայտնել քննարկված  թեմաների շուրջ:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 5-ին Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին և Տարոն Մարգարյանին հրավիրում է Ազատության հրապարակ’
Հաջորդ հոդվածը‘Եթե Սերժ Սարգսյանը նորից հրավիրի Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա վերջինս կգնա հանդիպման’