‘Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը’

880

Հունվարի 22-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է, հայտնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը: Սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է: Աշոցքի եւ Սեւանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Մոսկվա-Երևան չվերթի ուղևորին ձերբակալել են ինքնաթիռում ծեծկռտուք սարքելու համար’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանից ներկրված նոր ավտոբուսների մի մասը դեռևս չի շահագործ­վում’