‘Փոփոխական եղանակը կշարունակվի ‘

672

Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-12-ին, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում մառախուղ:

14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 10-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-12-ին ցերեկը աստիճանաբար կնվազի` 6-8, արևելյան շրջաններում 12-14 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 10-12-ին, 13-ի գիշերը սպասվում է անձրև, քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: 13-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախորդ հոդվածը‘«Սայաթ-Նովա» 2-ը առաջադրեց Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանության նախարարությունը «Խոսրովի անտառ»-ի համար նոր ղեկավար է փնտրում’