‘Բնապահպանության նախարարությունը «Խոսրովի անտառ»-ի համար նոր ղեկավար է փնտրում’

1021

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ բնապահպանության նախարարությունից, արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին դիմողներին առաջադրվող պայմանների մեջ նշված է, մասնավորապես, պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգի սեփական տարբերակի ներկայացումը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը եւ արգելոցի մի քանի այլ աշխատակիցներ ավելի վաղ ազատվել էին աշխատանքից եւ ենթարկվել կարգապահական տույժերի այն բանից հետո, երբ բնապահպան ակտիվիստներն արգելոցում հայտնաբերել էին Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի եւ բեզոարյան այծի մարմինների հատվածներ: Հարուցված քրեական գործով որպես կասկածյալ ձերբակալվել էր Գառնի գյուղի 29-ամյա բնակիչ Նորիկ Սարգսյանը:

Սակայն ավելի ուշ Բնապահպանության նախարարության աշխատակազմից հորդորել էին Բարսեղյանի պաշտոնանկությունը չկապել վերջին զարգացումների հետ, պարզաբանելով, որ նախարարությունում վերջինիս աշխատանքից դժգոհ էին նաեւ մինչ այդ:  

Խոսրովի արգելոցի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հովիկ Թամազյանը:

Նախորդ հոդվածը‘Փոփոխական եղանակը կշարունակվի ‘
Հաջորդ հոդվածը‘Դատապարտյալին թույլատրվում է իր հաշվին ուղարկել ծանրոցներ’