‘Քաղաքապետարանի մոտ հերթական բողոքի ցույցն է մեկնարկել. Կան բերման ենթարկվածներ’

2103

Երեւանի քաղաքապետարանի մոտ  մեկնարկել է բողոքի ցույց՝ ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի թանկացման: Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, ոստիկանությունը  ակցիայի մի քանի մասնակիցների արդեն բերման է ենթարկել: Քաղաքացիները գնալով շատանում են: Ոստիկանները այս պահին փորձում են թույլ չտալ ակցիայի մասնակիցներին հավաքվել քաղաքապետարանի մուտքի մոտ՝ պատճառաբանելով, թե խոչընդդոտվում է քաղաքապետարանի աշխատանքը:

Ցուցարարներին մի պահ հաջողվեց փակել Գ. Լուսավորիչ փողոցը, իսկ երբ քաղաքապետարանի մուտքը հսկող ոստիկանները փորձեցին բացել այն,  ցուցարարները ճեղքեցին ոստիկանական շղթան և անցան դեպի քաղաքապետարանի մուտքը: Այս պահին մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել են  քաղաքապետարանի մուտքի մոտ և վանկարկում են «Տարոն՝ գծատեր», «Տարոն՝ քու ներվերը չունենք»: Հենց նոր ոստիկանները բերման ենթարկեցին Վիլեն Գաբրիելյանին:

Նախորդ հոդվածը‘Չեմ վճարելու 150 դրամ. Այսօրվա ժամանակացույցը’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստներն ավտոբուսի ապակիներ չեն ջարդել. Տեսանյութը ապատեղեկատվություն է’