‘Ակտիվիստներն ավտոբուսի ապակիներ չեն ջարդել. Տեսանյութը ապատեղեկատվություն է’

1874

Համացանցում տեսանյութ է տարածվում «Ակտիվիստները ջարդել են 3 համարի ավտոբուսի ապակիները» վերնագրով: Տեսանյութը հայտնվել է yerevannews.am կայքում և youtube ալիքում: Մի շարք լրագրողների բուռն արձագանքից հետո կայքը վերնագրում ավելացրել է հարցական նշան: Կայքում ընդհանրապես տեսանյութը ոչ մի կերպ չի մեկնաբանվում, և անհնար է հասկանալ, թե պատկերվածը ինչ ավտուբուս է, երբ է եղել դեպքը, իսկ թե ով է ջարդել ավտոբուսի ապակիները՝ չի հասկանա նույնիսկ տարիների փորձ ունեցող քննիչը:

Ինչպես iLur.am-ի հետ զրուցում հայտնեցին տրանսպորտի դեմ բողոքի ցույցեր և ակցիաներ իրականացնող ակտիվիստներից մի քանիսը, իրենք ոչ մի կապ չունեն այս միջադեպի հետ, և համացանցում միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանի մոտ հերթական բողոքի ցույցն է մեկնարկել. Կան բերման ենթարկվածներ’
Հաջորդ հոդվածը‘«Տարո՛ն, քու ներվերը չունենք». Ցուցարարներին հաջողվել է ճեղքել ոստիկանական շղթան (լուսանկարներ)’