‘Քննիչը սեռական հարաբերություն ունենալու դիմաց չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. Քրգործ ՀՔԾ-ում’

1305

Քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննիչը 2013թ. նոյեմբերին իր վարույթում գտնվող ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից Նատալիա Շ.-ի առաջարկով վերջինիս ընկերուհու հետ սեռական հարաբերություն, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և որպես փոխադարձ ծառայություն` Նատալիա Շ.-ի մասնակցությամբ վթարի իրական հանգամանքները խեղաթյուրելով` թաքցրել է իրավախախտմանը նրա մասնակցության հանգամանքը: Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Անջեյ Կասպրշիկը հրաժարվել է այցելել հայկական ուղղաթիռի անկման վայր` ելնելով անվտանգության նկատառումներից’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Սուարես. «Երազանքներս հօդս չեն ցնդել «Ոսկե գնդակի» թեկնածուների շարքում չլինելու պատճառով»’