‘Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած օրինագիծը’

908

Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցությունը ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնելո նպատակով՝ ԱԺ ներկայացրած օրենսդրական փաթեթի շրջանակներում առաջարկել է փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքում: Նախագիծը ներկայացնում ենք ամբողջությամբ.

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի (համարը` ՀՕ-528-Ն) քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 150-րդ հոդվածում §քվեատուփ¦ բառից առաջ լրացնել §ընտրական հանձնաժողովի անդամի կողմից անհատական կնիքը կամ հանձնաժողովի կնիքը օրենքով սահմանված կարգի ակնհայտ խախտմամբ կամ օրենքով չնախատեսված դեպքերում օգտագործելը,¦ բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 152-րդ հոդվածում`

1.   Վերնագրում §կամ¦ բառը փոխարինել §ինչպես նաև ընտրողների ցուցակները և ընտրողների ստորագրած ցուցակները¦ բառերով:

2.   Առաջին պարբերությունում §տրամադրելու¦ բառից հետո դնել ստորակետ և լրացնել §ինչպես նաև ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակելու¦ բառերով:

3.   Երրորդ պարբերությունում §Ընտրողների ցուցակները կազմելու¦ բառերից հետո դնել ստորակետ և լրացնել §ինչպես նաև ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակելու¦ բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 1541-րդ հոդվածում

  1. Վերնագրում §իրացնելը¦ բառից հետո դնել ստորակետ և լրացնել §ընտրողի մատի

դրոշմման համար նախատեսված թանաքը կամ ընտրողի մատին թանաքի դրոշմի բացակայությունը կամ առկայությունը ստուգելու համար նախատեսված սարքը օրենքով սահմանված չափանիշներին չհամապատասխանող թանաքով կամ սարքով փոխարինելը, օրենքով սահմանված չափանիշներին չհամապատասխանող թանաք կամ սարք հանձնելը կամ իրացնելը¦ բառերով:

  1. 1-ին մասի առաջին պարբերությունում §իրացնելը¦ բառից հետո դնել ստորակետ և

լրացնել §ընտրողի մատի դրոշմման համար նախատեսված թանաքը կամ ընտրողի մատին թանաքի դրոշմի բացակայությունը կամ առկայությունը ստուգելու համար նախատեսված սարքը օրենքով սահմանված չափանիշներին չհամապատասխանող թանաքով կամ սարքով փոխարինելը, օրենքով սահմանված չափանիշներին չհամապատասխանող թանաք կամ սարք հանձնելը կամ իրացնելը¦ բառերով

Հոդված 4. Օրենսգրքի 1543-րդ հոդվածում`

1.  Վերնագրում §կնիքը¦ բառից հետո դնել ստորակետ, և լրացնել §հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, ընտրողի ձեռքին նշում կատարելու համար նախատեսված թանաքի տուփը¦ բառերով:

2.  Վերնագրում §կնիքի¦ բառը փոխարինել §դրանց¦ բառով:

3.  Առաջին պարբերությունում §կնիքը¦ բառից հետո դնել ստորակետ, և լրացնել §հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, ընտրողի ձեռքին նշում կատարելու համար նախատեսված թանաքի տուփը¦ բառերով:

4.  Առաջին պարբերությունում §դրա¦ բառը փոխարինել §դրանց¦ բառով:

5.  Առաջին պարբերությունում §անձի¦ բառը փոխարինել §անձանց¦ բառով:

6.  Առաջին պարբերությունում §կնիքի¦ բառից հետո դնել ստորակետ և լրացնել §հանձնաժողովի անդամի անհատական կնիքի, ընտրողի ձեռքին նշում կատարելու համար նախատեսված թանաքի տուփի¦ բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 1545-րդ հոդվածում`

1.  Վերնագրի սկզբում, §վստահված անձին¦ բառերից առաջ լրացնել §Թեկնածուին,¦ բառը:

2.  Վերնագրում §ընտրական հանձնաժողովի արձանագրությունների¦  բառերը փոխարինել §դրանցից քաղվածքներ և¦ բառերով:

3.  Առաջին պարբերությունում §վստահված անձին¦ բառերից առաջ լրացնել §Թեկնածուին,¦ բառը:

4.  Առաջին պարբերությունում §արձանագրությունների պատճենները, քաղվածքները¦ բառերը փոխարինել §դրանցից քաղվածքներ և պատճեններ¦ բառերով:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել նոր`§1547¦ հոդվածով, հետևյալ բովանդակությամբ.

§ Հոդված 1547Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու կամ այլ  նպատակով քվեարկության ընթացքին խոչընդոտելը

1.  Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով`ընտրությունների կամ

քվեարկության արդյունքները կեղծելու կամ այլ  նպատակով հանձնաժողովի կնիքը, հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, ընտրողի մատին նշում կատարելու համար նախատեսված թանաքի տուփը, ընտրողի մատին թանաքի դրոշմի բացակայությունը կամ առկայությունը ստուգելու համար նախատեսված սարքը, տեղամասային կենտրոնում տեղադրված տեսախցիկները հափշտակելը կամ միտումնավոր փչացնելը, կամ սահմանված նմուշից տարբերվող այլ կնիքներով, թանաքով կամ սարքով փոխարինելը, քվեաթերթիկները միտումնավոր փչացնելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով: ¦

  1. Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից

նախնական համաձայնությամբ` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով¦:

 Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի հայ համայնքը խոստանում է աջակցել իշխող ուժին՝ Մեծ Եղեռնը ճանաչելու խոստման դիմաց ‘
Հաջորդ հոդվածը‘«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀԱԿ ներկայացրեած օրինագիծը’