‘Օբամայի առաջին ուղերձը նվիրված կլինի տնտեսությանը ‘

901

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հանդես կգա վերընտրվելուց հետո իր առաջին ելույթով, որի հիմնական թեման կլինի երկրի տնտեսական իրավիճակը, Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո ծառայությունը: Ըստ մամլո ծառայության տեղեկատվության՝ Օբամայի ելույթը նվիրված կլինի «տնտեսական աճն ապահովելու և պետական պարտքը կրճատելու համար անհրաժեշտ միջոցառումներին»: Այլ մանրամասներ չեն բացահայտվում: Reuters-ի կարծիքով՝ Օբամայի ուղերձի հիմնական թեման կդառնա, այսպես կոչված՝ «ֆիսկալ անկումը», որը կարող է տեղի ունենալ 2013 թ. հունվարին՝ պետական ծախսերի կրճատման և հարկային արտոնությունների գործողության ժամկետի սպառման պատճառով: Նման սցենարից խուսափելու համար Օբաման պետք է ստանա խորհրդարանի համաձայնությունը՝ պետական պարտքի վերին սանդղակը բարձրացնելու վերաբերյալ:

Ամերիկյան տնտեսության իրավիճակի, այդ թվում նաև «ֆիսկալ անկման» թեմաները ամենաքննարկվողներից էին ինչպես Օբամայի, այնպես էլ նրա մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիի նախընտրական քարոզչության ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Արգենտինայում գործող նախագահի դեմ զանգվածային բողոքի ալիք է բարձրացել’
Հաջորդ հոդվածը‘«Ինտերպոլի» ղեկավարի պաշտոնը առաջին անգամ կին կստանձնի ‘