‘
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իր ամուսնուց ավելի մեծ ժողովրդականություն է վայելում: Այդ մասին են վկայում The Washington Post-ի անցկացրած սոցհարցման արդյունքները:
Սոցիոլոգների տվյալներով, Միշել Օբամայի գործունեությունը դրական են գնահատում հարցվածների 69 տոկոսը, այն դեպքում, երբ Բարաք Օբամային դրական է վերաբերում հարցվածների ընդամենը 56 տոկոսը:
Բացի դրանից, գործող նախագահի տիկինն ավելի մեծ ժողովրդականություն ունի, քան նսխագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի կինը՝ Էնն Ռոմնին, որին դրական են վերաբերում 52 տոկոսը: Ընդ որում ինքը՝ Միթ Ռոմնին ստացել է հարցվածների 45 տոկոսի դրական գնահատականը:
‘