‘Օբաման կարգելափակի Իրանի դեմ նոր պատժամիջոցները’

650

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է օգտագործել վետո դնելու իր իրավունքը, եթե ընդունվի օրինագիծը, ինչը նոր պատժամիջոցներ կնախատեսի Իրանի դեմ, ասուլիսում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին, հաղորդել է  РИА Новости-ն: «Մենք կոնգրեսի անդամների հետ քննարկել ենք այդ թեման և հաստակ հասկացրել ենք, որ ժամանակը չէ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագծեր ընդունել: Մենք չենք կարծում, որ այդ փաստաթուղթը կընդունվի,- ասել է Քարնին և հավելել: — Իսկ եթե, այնուամենայնիվ, օրինագիծն ընդունվի, ապա նախագահը կօգտագործի վետոյի իր իրավունքը»:

Ավելի վաղ Սպիտակ տունը բազմիցս կոչ է արել կոնգրեսին հետաձգել նոր պատժամիջոցների ընդունումը՝ չտապալելու համար բանակցային գործընթացը, սակայն խուսափել է ուղղակի պատասխան տալ վետոյի իրավունքի վերաբերյալ հարցին:

Քարնիի խոսքով՝ եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները կամ վերջնական համաձայնագիր չկնքի միջուկային խնդրի վերաբերյալ, այդ դեպքում Սպիտակ տունը, կոնգրեսի համագործակցությամբ, կարող է շտապ կարգով նոր պատժամիջոցներ ընդունել, մինչդեռ այժմ նման գործողություններով «կարելի է խանգարել դիվանագիտական որոշմանը»: Եթե այդ օրինագիծն ընդունվի, լրջորեն կմեծանա Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ  ԱՄՆ-ի ներքաշման սպառնալիքը, նշել է Քարնին:

Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը ԱՄՆ սենատ է ներկայացվել այսօր: Ըստ այդ փաստաթղթի, որն արժանացել է երկու կուսակցություններից 26 սենատորների հավանությանը, Թեհրանը նոր պատժամիջոցների կենթարկվի, եթե չկատարի Ժնևում  համաձայնեցված համագործակցության պլանը կամ հրաժարվի հավանություն տալ միջուկային խնդրի վերջնական համաձայնագրին, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ռադան 339 ձայնով համաներման օրենք է ընդունել բողոքի ցույցերի մասնակիցների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Մեր գլխավոր խնդիրը ռեժիմի տապալումն է’