‘Օգոստոսի 9-ին կլրանա ուղրղ երկու տարին, ինչ Տ. Աոաքելյանը բանտում է. Մամուլ’

879

Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործը Վերաքննիչ դատարա­նը կլսի օգոստոսի 5-ին:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ այս գործով անհիմն մե­ղադրանքով՝ 2011 թվակա­նի օգոստոսից անա­զատության մեջ է գտնվում երիտասարդ ակտիվիստ Տիգրան Աոաքելյանը:

Երեք ամիս առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել էր Վերաքննիչ դատարանի վճիռը և այն կրկին ուղարկել լրացուցիչ քննության: Երիտասարդները, ըստ այդ վճռի,  դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման: Նրանցից երեքը Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գևորգյանը և Արտակ Կարապետյանը ազատության մեջ են: Այս քրեական գործը հիմնված է միայն ոստիկանության աշխատակիցների հակասական ցուցմունքների վրա և ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի:  Դրանով էլ բացատրվում է այն, որ ամիսներ շարունակ այս գործը տանում-բերում են. Էլ սխալներ ուղղելու, էլ լրացուցիչ քննության: Այնինչ օգոստոսի 9-ին կլրանա ուղրղ երկու տարին, ինչ Տ. Աոաքելյանը բանտում է:

Նախորդ հոդվածը‘Բաղդադում պայթյուններ են որոտացել, կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Ուզում է հանդիպել Պուտինի հետ, բայց առայժմ չի ստացվում. Մամուլ’