‘ՕԵԿ-ական նախարարը բյուջեի գումարները մսխելու յուրօրինակ մեխանիզմ է իրականացնում. Մամուլ’

966

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սամվել Թադևոսյանի ղեկավարած քաղաքաշինության նախարարությունում պետական բյուջեի գումարները մսխելու յուրօրինակ մեխանիզմ է գործում։ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ այս նախարարությունը պետական բյուջեից 600 հազար դրամ (մոտ 1500 դոլար) է տրամադրել իր մեքենաների լվացման համար։ Իսկ այդ գումարով լվացվել է ընդամենը 9 մեքենա։

Քաղաքաշինության նախարարության մեքենաները լվանալու և 600 հազար դրամ աշխատելու «պատիվը» վերապահվել է «Ա.Վ.Ց. Նեթ» ՍՊԸ-ին։ «Դատելով գումարի չափերից՝ կարելի է ենթադրել, որ քաղաքաշինության նախարարության մեքենաները լվանում են օրական երեք անգամ։ Այլապես անհասկանալի է, թե ինչպես է ծախսվել 600 հազար դրամը, եթե մեկ մեքենա լվանալու արժեքը միջինը 1500-2000 դրամ է»,-հավելում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկոն համաձայնել է «մասնակի ներմանը»’
Հաջորդ հոդվածը‘221 ակտ՝ 1.1 միլիոն դրամի. Մամուլ’