‘Օլանդն Անկարայում խոստացել է քրեականացնել Ցեղասպանության ժխտումը’

787

Հունվարի 27-ից պաշտոնական այցով ժամանել էր Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո, մամուլի ասուլիսում բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը:

Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:

«Նման պատմական իրադարձությունների ուսումնասիրությունը կարող է ցավալի լինել: Մենք պետք է հաշտության ուղիներ փնտրենք: Պետք է  աշխատենք, որպեսզի անցյալում տեղի ունեցածի մասին իմանան»,- Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է «Աքշամ» թերթը: Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն էլ հերթական անգամ կոչ է արել «պատմությունը թողնել պատմաբաններին»:

Ինչպե՞ս է ՀՀ արտգործնախարարությունը վերաբերում Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությանը, կարդացեք 168.am-ի նյութում:  

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչը ստորագրել է կառավարության հրաժականանը’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվան երկխոսություն է վարելու Ուկրաինայի նոր կառավարության հետ` անկախ այն հանգամանքից, թե ով կլինի կառավարության ղեկավարը ‘