‘
ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությունը տեղի ունեցավ ժամը 14.50-15.35, ԱԺ նիստերի դահլիճի հարակից նախասրահում: Քվեարկությունը՝ փակ գաղտնի էր: Քվեարակությունը անցկացնելու և արդյունքները հաշվելու համար ստեղծվել է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, որը այժմ իրականացնում է ձայների հաշվարկ:
Հիշեցնենք, որ ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները հայտարերել էին, որ չեն մասնակցի քվեարկությանը, իսկ ԲՀԿ-ն ընդհանրապես լքել է դահլիճը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, որ «Ժառանգություն» խմբակցությունը նույնպես կբոյկոտի քվեարկությունը, եթե Աղվան Հովսեփյանը հետ չվերցնի միջնորդագիրը:
‘