‘Օրվա համառոտ ամփոփում’

728

Երեւանի քաղաքապետարանն այսօր արդեն ի գիտություն է ընդունել մարտի 1-ին հանրահավաք անցակցնելու վերաբերյալ՝ Կոնգրեսի իրազեկումը: Հանրահավաքից հետո տեղի կունենա նաեւ երթ:

Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող  Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչով դիմել է բոլոր գործատուներին՝ չկատարել աշխատակիցների աշխատավարձերից որևիցե պահումներ կուտակային պարտադիր վճարի պատրվակով: 

Հունվարի 31-ին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման բողոքարկման լսումը։ Վերաքննիչը որոշեց առաջին ատյանի հունվարի 14-ի որոշումը թողնել անփոփոխ և Վոլոդյա Ավետիսյանին թողեց կալանքի տակ: 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստը: Ավտոմատացված համակարգի միջոցով` էլեկտրոնային վիճակահանությամբ, իրականացվել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում 2014 թվականի մարտի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: 

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր Սահմանադրական դատարան է ներկայացրել միջնորդություն` խնդրելով մինչեւ վերջնական վճիռ կայացնելը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք այլ դրույթներ եւս: Միջնորդությունն ամբողջությամբ ներկայացնում ենք այստեղ:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցների համաներման մասին օրենքը, ինչպես նաև վավերացրել է խորհրդարանի որոշումը՝ «հունվարի 16-ի» օրենքները չեղյալ հայտարարելու  վերաբերյալ: Ընդ որում, համաներումը կկիրառվի միայն այն բանից հետո, երբ ցուցարարներն ազատեն գրաված շենքերը և բացեն շրջափակված ճանապարհները:

Եվ վերջում մեր այսօրվա խմբագրականը կարող եք ընթերցել այստեղ:

Նախորդ հոդվածը‘Օբաման անվտանգ է համարում Սոչին’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայում ձերբակալվել են Հովհաննես Պողոս II-ի արյունը գողացած հանցագործները’