‘Իտալիայում ձերբակալվել են Հովհաննես Պողոս II-ի արյունը գողացած հանցագործները’

819

Հունվարի 30-ին իտալական ոստիկանությունը ձերբակալել է երեք թմրամոլների, որոնք կասկածվում են եկեղեցուց Հովհաննես Պողոս II-ի արյամբ սրվակը գողանալու մեջ, հաղորդում է Corriere della Sera-ն: Կասկածյալներ մոտ հայտնաբերվել է մետաղյա շրջանակը, որի մեջ տեղադրված էր արյան սրվակը: Թմրամոլները կարծել են, թե շրջանակն իրենից արժեք է ներկայացնում, և այն պահել էին իրենց մոտ: Իսկ պոնտիֆիկի արյամբ ներծծված կտորը դեն էին շպրտել՝ այն անպիտան բան համարելով: Այժմ ոստիկանները զբաղված են գողերի ցույց տված տեղում մասունքի որոնման աշխատանքներով:

Սրվակը գողացել են Իտալիայի կենտրոնական Աբրուցցո լեռնային շրջանի փոքրիկ Սուրբ Պետրոսի եկեղեցուց, ուր պոնտիֆիկը հաճախ էր այցելում:

Աշխարհում պահպանվել էր 2005 թ. ապրիլին վախճանված Հովհաննես Պողոս II-ի արյան երեք նմուշ, որոնցից մեկն էլ հենց գողացվել էր:

Սպասվում է, որ 2014 թ. ապրիլին Վատիկանում հատուկ արարողության ընթացքում Հովհաննես Պողոս II-ը պաշտոնապես սրբադասվելու է, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Բիլ Գեյթսը կհեռանա Microsoft-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից’