‘Օրվա պատմությունը’

950

1777 թ. – Ջեյմս Կուկը հայտնաբերեց ամենամեծ ատոլային կղզին` Կիրաբատի կղզեխմբի Սուրբ Ծննդյան կղզին:
1868 թ. – ծնվել է Էմանուել Լասկերը, գերմանացի նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 3-րդ չեմպիոն (մահ. 1941թ.):
1895 թ. – ծնվել է Գուրգեն Յանիկյանը, հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից (մահ. 1984 թ.):
1906 թ. – ծնվել է Ջեյմս Հադլեյ Չեյզը, անգլիացի դետեկտիվ գրող (մահ. 1985 թ.):
1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Սուրբ Ծննդյան հրադադարը:
1951 թ. – Լիբիան անկախացավ Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից:
1974 թ. – մահացել է Իդա Քարը (Քարամյան), հայ լուսանկարիչ (ծն. 1908 թ.):
1981 թ. – ծնվել է Դիմա Բիլանը, ռուս ճանաչված երգիչ, Եվրատեսիլի հաղթող:
1997 թ. – մահացել է Տոսիրո Միֆունեն, ճապոնացի դերասան, հայտնի է Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից (ծն. 1920 թ.):

Նախորդ հոդվածը‘«Քանի դեռ ողջ եմ…». նախագիծ կյանքի ու ապրելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Տան երկու հարկերը այրվել են’