‘Ֆեյսբուքն իրեն թույլ է տվել բաժանել օգտատերերի տվյալները. Հրաժարվել չես կարող’

1530

Ֆեյսբուքն իրեն թույլ է տվել ում  ասես՝ բաժանել օգտատերերի տվյալները՝ առանց մարդու հատուկ թույլտվության (այժմ կարգավորումների մեջ կա տվյալները կողմնակի մարդկանց փոխանցման անջատիչ): Թափանցիկության նոր քաղաքականությունը օգտատերերի համար կմեկնարկի 2015 թ. հունվարի 1-ից: Facebook-ն իրեն թույլ է տալիս տվյալներ փոխանցել գովազդային ընկերություններին, կապի օպերատորներին և այլ ուշագրավ վայրեր: Лента.ру-ն խորացել է անձնական տվյալների ցուցակի ընթերցման մեջ: 

Դրանում ընդգրկված են. «հրապարակված ստատուսներ, այլ օգտատերերի հետ գրագրություն, մարդու գտնվելու վայրի մասին տեղեկություն, օգտատիրոջ գրանցման ժամանակ նրա և այն անձանց անձնական տվյալները, ում հետ նա շփվում է: Սոցցանցը հավաքում և պահում է՝ վերը նշված երրորդ անձանց փոխանցելու հնարավորությամբ, տվյալներ սոցցանցում օգտատիրոջ վճարումների մասին, տեղեկություններ նրա բանկային քարտի համարի վերաբերյալ, որոնց վրա փոխանցվել են վճարումները, և ապրանքները տեղ հասցնելու հասցեները:

Սոցցանցը նաև հավաքում է օգտատիրոջ կոնտակտային տվյալները, ընդ որում՝ ոչ միայն այն տվյալները, որ նա նշում է գրանցվելիս, այլև նրանք, որ նա կամ այլ օգտատեր  փոխանցում են  ներքին հաղորդագրության միջոցով: Հավաքվում են նաև սմարթֆոնների հեռախոսագրքերի տվյալները, եթե օգտատերը դրանք սինխրոնացնում է Facebook-ի հետ:

Նախորդ հոդվածը‘Կանադայում ցույցեր են տեղի ունենում՝ ի պաշտպանություն ամերիկյան Ֆերգյուսոնի բնակչության’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան արգելել է իր տարածք մուտք գործել Ռուսաստանի 14 մշակութային գործիչների’