‘Ֆինանսների փոխնախարար. Նմանատիպ շահումներ ունեցել են նաև տասնյակ մեր համաքաղաքացիներ, որոնք ոչ փոխնախարար եղբայր ունեն ոչ էլ այլ պետական այր’

638

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է իր եղբոր` ՀԴՄ կտրոնով մեքենա շահելուն: Ստորև ներկայացնում ենք Արամյանի գրառումը.

«Հարգելի Բարեկամներ…Այսօր ամբողջ Էլեկտրոնային մամուլը ողողված է նյութով, որ փոխնախարար Արամյանի եղբայրը ՀԴՄ կտրոնով Ավտոմեքենա է շահել…Նախապես ասեմ որ դա համապատասխանում է իրականությանը և դա երբեք չի թաքցվել, Ավելին եթե թաքցնելու խնդիր ունենաինք եղբայրս ի լուր աշխարհին հեռուստատեսությունում ընդհանրապես չէր երևա, տրամաբանական չէ?….Իմ խորին հարգանքս լրագրողական աշխարհի նկատմամբ, սակայն կարծում եմ կոռեկտ չէ երբ արհեստական ֆոներ են տալիս այս երևույթին, առավել ևս երբ տրամաբանական հարց է առաջանում ինչու ուղիղ մեկ տարվա առաջվա երևույթը հանկարծ հիմա հիշեցին, նախընտրական շրջան է? Իսկ նման տեղեկատվությանը արհեստական ֆոներ տվող անձանց կխնդրեի որ հիշեն, որ ես և իմ ընտանիքս ևս ՀՀ քաղաքացի ենք և օգտվում ենք սահմանադրական մեր իրավունքներից` այդ թվում գնումներ կատարելիս ՀԴՄ կտրոն պահանջելուց և կհորդորեի ամեն ինչ կասկածի տակ դնելու փոխարեն իրենք էլ տեր կանգնեին իրենց իրավունքներին և գնումների ժամանակ պահանջեն ՀԴՄ կտրոնները…Վերջում ավելացնեմ որ նմանատիպ շահումներ ունեցել են նաև տասնյակ մեր համաքաղաքացիներ, որոնք ոչ փոխնախարար եղբայր ունեն ոչ էլ այլ պետական այր…..»:

Նախորդ հոդվածը‘Արազ Օզբիլիզի ֆենոմենը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոհարարը մահացու ելքով վրաերթ է կատարել’