‘Ֆուտբոլիստին ձերբակալել են հենց խաղի ժամանակ’

879

Արտառոց դեպք է գրանցվել Իսրայելի ֆուտբոլի առաջնության «Հապոել» (Նացրատ) — «Իրոնա» (Ռիշոնա) հանդիպման ժամանակ:

Իսրայելի ոստիկանությունը խաղի ընդմիջանը ձերբակալել է «Իրոնայի» հարձակվող Լիոր Ասուլինին՝ իր նախկին կնոջը ալիմենտներ չվճարելու համար: Հիմնականում այդ պատճառով հյուրերը չեն կարողացել հաղթել եւ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0:

Ռիշոնյան ակումբի ղեկավարությունը ոստիկանությանը հավաստիացրել է, որ հանդիպումից անմիջապես հետո կմարի ֆուտբոլիստի պարտքը: Սակայն բոլոր այդ հորդորները իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա ոչ մի ազդեցություն չեն թողել:

Արդյունքում «Իրոնայի» մարզչական շտաբը ստիպված է եղել երկրորդ խաղակեսում նոր ֆուտբոլիստ խաղադաշտ մտցնել, հաղորդում է Delfi-ն:

Նշենք, որ ձախորդ ֆուտբոլիստը իր նախկին կնոջը չի վճարել մոտ չորս հազար դոլար:

Նախորդ հոդվածը‘www.tert.am, www.lragir.am, www.henaran.am և www.news.am-ը նենգափոխել են Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը. ՀԱԿ’
Հաջորդ հոդվածը‘Գյուղացիները դիզվառելիք կստանան 350 դրամով’