‘Ֆուտբոլի կապակցությամբ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը մի շարք փողոցներում’

651

Այսօր, հոկտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ին, Երևանի «Հրազդան» ստադիոնում կայանալու է ֆուտբոլի 2014 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպումը:

Այդ կապակցությամբ հոկտեմբերի 12-ին կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում.

1. Ժամը 17.00-ից` Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը:

2. Ժամը 18.00-ից` Իսակովի պողոտա-Աթենքի փողոց և Լենինգրադյան փողոց-Աթենքի փողոց խաչմերուկները, Բրազիլիայի հրապարակը, Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից դեպի Լենինգրադյան տանող ճանապարհը:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է Թորգոմ պատրիարքը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հարավկովկասյան պետությունների հետ հարաբերությունների հարցը ‘