‘Ֆրանսիայի ԱԳ նախարարի որդին մեղադրվում է խարդախության մեջ ‘

1013

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի որդին՝ Տոմա Ֆաբիուսը կասկածվում է խարդախության մեջ: FrancePress-ի փոխանցմամբ, նրա դեմ հայց է հարուցվել Փարիզի դատախազությունում:

Հաղորդագրության համաձայն, դատախազությունը նախնական քննություն պետք է իրականացնի որոշելու համար՝ կարճել գործը, թե ուղարկել այն դատարան:

Գործակալության աղբյուրը թեեւ չի հայտնել, թե հատկապես ինչ արարքի մեջ է մեղադրվում Ֆաբիուսը, հայտնի է միայն, որ իրավախախտումը կարող էր տեղի ունեցած լինել 2011-ի նոյեմբերին: Տեղեկացվում է նաեւ, որ ֆրանսիական իրավապահները գործի առիթով պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմել են Մարոկկոյի իշխանություններին:

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը դեռեւս չի մեկնաբանել ի հայտ եկած տեղեկատվությունը: 2011-ի հունիսին ներկայիս ԱԳ նախարարի որդին արդեն դատապարտվել է գործընկերոջ վստահության չարաշահման մեղադրանքով՝ վճարելով 15 հազար եվրո տուգանք:

 

 Լուսանկարը՝ AFP-ի

 

Նախորդ հոդվածը‘«Շախտյորը» հաղթում է, Մխիթարյանը՝ գոլ խփում’
Հաջորդ հոդվածը‘«ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՌԵԺԻՄԻՆ» (Տեսանյութ, ֆոտոշարք)’