‘«ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՌԵԺԻՄԻՆ» (Տեսանյութ, ֆոտոշարք)’

3279

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի 4 ակտիվիստների վերաքննիչ դատական նիստերի մեկնարկի կապակցությամբ «ՀԱԿԱՀԱՐՎԱԾ» նախաձեռնությունը ակցիա է իրականացրել Երեւանի Հյուսիսային պողոտայում: Նախաձեռնության անդամները շենքերից մեկի վրա փակցրել են ՀԱԿ 4 ակտիվիստների դիմանկարները՝ «ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՌԵԺԻՄԻՆ» գրառմամբ: Խումբը նաև YouTube-ում հրապարակել է տեսանյութ:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտել է վեց տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3 տարի 5 ամիս 19 օրվա, Դավիթ Քիրամիջյանը` 2 տարվա, Սարգիս Գևորգյանը` 1 տարի 11 ամիս 20 օրվա: Այս պահին անազատության մեջ է միյան Տիգրան Առաքելյանը, իսկ մյուս երեք ակտիվիստների նկատմամբ կալանքը կկիրառվի վերջնական վճիռը ուժի մեջ մտնելուց հետո: Ակտիվիստներին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ:
Մեղադրանքն առաջադրվել է 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Այդ օրը Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը: Հետագայում երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, իսկ մյուս երեքի գործը կարճվել էր:

Նշենք, որ ԱԺ-ու ներկայացված հինգ քաղաքական ուժեր՝ «Ազատ դեմոկրատներ», «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ժառանգություն» կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը դատապարտել են Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ իրականացվող հետապնդումը:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի ԱԳ նախարարի որդին մեղադրվում է խարդախության մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Գիդո Վեստերվելլե. Հանդուրժողականությունն ու հարգանքը ազատության որդիներն են’