‘Ֆրանսիայում Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել’

607

Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս» համահայկական միության նախաձեռնությամբ օրերս Մանդելյո քաղաքում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին, Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Ազատ Արցախը 25 տարեկան է» խորագիրը կրող միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Մանդելյոյի քաղաքապետ Անրի Լերուան, քաղաքային խորհրդի անդամները, տեղի հայկական համայնքի 500-ից ավելի ներկայացուցիչներ:
Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ են դրել Մանդելյո քաղաքում 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին:
Հանդիսավոր արարողության ընթացքում քաղաքապետ Անրի Լերուան պաշտոնապես հայտարարել է Արցախի հետ Բարեկամության շրջանակին անդամակցելու մասին:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Մանուկյանն ու ռեինկարնացիան. 2013-1996 տրանզիտ ‘
Հաջորդ հոդվածը‘Երեւանի նոր գլխավոր ճարտարապետը Տիգրան Բարսեղյանը կլինի’