‘Երեւանի նոր գլխավոր ճարտարապետը Տիգրան Բարսեղյանը կլինի’

1140

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը ընդունել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը ստանձնելու առաջարկը:

Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը՝ Բարսեղյանը, հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: Ըստ աղբյուրի՝ Երեւանի ներկայիս գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշանակվելու է Հայաստանի կառավարությանն առընթեր Ճարտարապետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում՝ լքելով մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը:

Տիգրան Բարսեղյանը Ստեփանակերտի օդանավակայանի ուղեւորային նախագծի հեղինակն է:

Բարսեղյանի կենսագրությունը՝ այստեղ 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել’
Հաջորդ հոդվածը‘2 հովանոց քաղաքապետարանի դեմ, ակտիվիստներից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց’