‘А խումբ. Մեքսիկա-Կամերուն խաղից առաջ’

814

Սան Պաուլու, հունիսի 13 ժամը` 20:00

Մեքսիկայի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակից ընտրանիների մեջ ամենակայունն է: 1994 թվականից սկսած «ացտեկները» մշտապես դուրս են եկել խմբային փուլից, սակայն չեն կարողացել հաղթահարել 1/8-րդ եզրափակիչը: Բրազիլիայում խմբային փուլում Մեքսիկայի հավաքականը պետք է լուծի բավական բարդ խնդիր:

Վերջերս ընտրանու ղեկավարությունը ստանձնած Միգել Էրերան փաստացի նոր թիմ է ստեղծել, որը կազմավորված է հիմնականում իր նախկին ակումբի՝ «Ամերիկա»-ի ֆուտբոլիստներից: Այստեղ շատ կան փորձառու ֆուտբոլիստներ ևս. մոտավորապես տասը ֆուտբոլիստ արդեն հանդես են եկել աշխարհի առաջնություններում, իսկ 35-ամյա պաշտպան Ռաֆայել Մարկեսի համար սա 4-րդ աշխարհի առաջնությունն է:

Կամերունի հավաքականի կազմում նույնպես կան ֆուտբոլիստներ, որոնք արդեն խաղացել են աշխարհի երեք առաջնություններում: 33-ամյա Սամյուել Էտо’О-ն՝ «Անժի»-ի նախկին հարձակվողը ազգային ընտրանու առաջնորդն է, այդ թվում նաև մազադաշտից դուրս: Հենց նա էր ղեկավարում այն շարժումը, որը փորձում էր որքան հնարավոր է շատ պարգևավճարներ ստանալ ազգային ֆեդերացիայից: Այս խմբի նախամեկնակային դասավորվածութունն ասում է այն մասին, որ հենց նրանք են խմբի աուտսայդերները: Նկատի է առնվում նաև այն հանգամանքը, որ 1990 թվականի աշխարհի առաջնությունում հաջող ելույթից հետո (հասել էին մինչև քառորդ եզրափակիչ), նրանք այդպես էլ փլեյ-оֆֆ փուլ չկարողացան դուրս գալ: Իսկ 4 տարի առաջ Հարավաֆրիկյան հանրապետությունում խմբային փուլում տանուլ տվեցին բոլոր երեք խաղերը:

Մեքսիկայի և Կամերունի միջև խաղը տեղի կունենա Ռիու-Գրանդի-դը-Նորտի նահանգի Նատալե քաղաքի «Դաս Դունաս» մարզադաշտում: Խաղը կսպասարկի կոլումբիական մրցավարական բրիգադը՝Վիլմար Ռոլդանի գլխավորությամբ:

Բուքմեյքերները այս խաղում նախապատվությունը տալիս են Մեքսիկայի հավաքակայնին: Will Hiill-ի մասնագետները ամերիկացիների հաղթանակը գնահատել են 2.25 գործակցով: Ոչ ոքիի համար սահմանվել է 2.9, իսկ աֆրիկացիների հաղթանակի համար՝ 3.6 գործակից:

Նախորդ հոդվածը‘Սմբատ Այվազյանի մարմինը հողին հանձնվեց Եռաբլուրում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Երբ թույլ ես տալիս, որ քո խորհրդարանում թքեն քո երեսին, մեղավորն առաջին հերթին մենք ենք. Ն.Զոհրաբյան’