‘Сурик ни в чем не виноват. «ՉԻ» (տեսանյութ)’

3474

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը երեկ հայտարարել է, թե շատ դրական է գնահատում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է.  Փաստորեն՝ գեները կապ չունեն, իսկապես՝ կեցությունն է որոշում գիտակցությունը: Լևոն Մարտիրոսյանի հարազատ եղբայրը՝ հայտնի շոումեն Գարիկ Մարտիւրոսյանը. ռուսաստանյան հեռուստաալիքները հեղեղել է իր հայտնի «Рафик ни в чем не воноват» շարքով (խոսքը Դաղստանի շրջաններից մեկի դատախազի որդու մասին է, որն ամենաայլանդակ հանցագործություններն է կատարում, բայց հայրը միշտ արդարացնում է), իսկ Գարիկի եղբայրը Հայաստանում կյանքի է կոչում ավագ եղբոր գաղափարները՝ ամենայն լրջությամբ, առանց հումորի: Ինչ արած, մարդը պատգամավոր է դարձել ՀՀԿ ցուցակով ու պարտավոր է ասել «Сурик ни чем не виноват»:

Հետաքրքիր է՝ եթե Գարիկ Մարտիրոսյանը «Քոմեդի քլաբում» ներկայացնի Սուրիկ Խաչատրյանի կենսագրությունն ու հետո ցուցադրի եղբոր մեկնաբանությունը, հանդիսատեսները կհավատա՞ն, որ դա իրական պատմություն է, թե՞ կընկալեն որպես սև հումոր:

Նախորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2014 թվականի հունվար – օգոստոս ամիսներին կրճատվել է 3.9 տոկոսով ‘
Հաջորդ հոդվածը‘Հերթական ղումարբազ իշխանականը (լուսանկար)’