‘Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2014 թվականի հունվար – օգոստոս ամիսներին կրճատվել է 3.9 տոկոսով ‘

1025

Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2014-ի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 3.9%, մինչև 5 132, 9մլն.կՎտ/ժամ, ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:

Հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության աճը կազմել է 2.8%, մինչև 1 632.1 մլն կՎտ/ժամ, ՀԷԿ-երում` 11,7%, մինչև 1 439.4 մլն կՎտ/ժամ,  ՀԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2,1%, մինչև 1 858.4 մլն կՎտ/ժամ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 103 հազար հեգաջոուլ ջերմային էներգիա (աճը`45,5%): Մյուս աղբյուրների կողմից արտադրվել է 2,5 միլիոն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, որքան և նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Նմուշներ սահմանադրականության մասին հայոց մեծամեծերի պատկերացումներից’
Հաջորդ հոդվածը‘Сурик ни в чем не виноват. «ՉԻ» (տեսանյութ)’