‘ԱԱԾ-ը 65 միլիոն դրամի խոսել է’

1296

Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 18-ին կնքված պայմանագրերի համաձայն ընդհանուր առմամբ 74 միլիոն 144 հազար դրամի գործարք է կատարել «Արմենտել» ընկերության հետ:
Գործարքի գումարի առյուծի բաժինը՝ 65 միլիոն 606 հազար դրամ, ԱԱԾ-ը վճարել է ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ ստանալու դիմաց: Եվս 2 միլիոն 685 հազար դրամ Գորիկ Հակոբյանի գլխավորած ծառայությունը վճարել է «Կորպորատիվ VPN» ծառայության համար, 144 հազար դրամ՝ E1 կապուղու տեղադրման ծառայության եւ 7 միլիոն 708 հազար դրամ՝ Hi-Line ինտերնետ հասանելիության ծառայության դիմաց:
 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը նույնիսկ փաստաթղթերով է միլիոնատեր. Հայտարարագրեր’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ փոխվարչապետը կարեւորել է Արաքսի ափամերձ շրջանների զարգացման անհրաժեշտությունը’