‘ԱԱԾ–ի աշխատակցի և «Ժառանգության» անդամի կապավորը եղել է Արմեն Աշոտյանի խորհրդականը’

1209

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դատապարտել է իր կուսակցության անդամ և լրագրող Հրայր Մանուկյանին ԱԱԾ–ի կողմից հավաքագրելու հայտնի փորձը։

«Դա շատ վտանգավոր և հակաօրինական քայլ է, որն ուղեկցվեց անձնական և նաև՝ կուսակցության նկատմամբ սպառնալիքներով։ Մենք պաշտպանելու ենք Հրայր Մանուկյանին քաղաքական և իրավական բոլոր հնարավոր միջոցներով»,- Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերում 7or.am-ը։

Նա նաև հայտնել է, որ այսօր Հրայր Մանուկյանը ՄԻՊ–ին և Դատախազությանը կներկայացնի հաղորդում հանցագործության մասին և ողջ մանրամասները.

–Այժմ կարող եմ միայն ասել, որ կապավորը եղել է ԿԳ նախարարի խորհրդականը։ Իշխանություններին էլ կոչ եմ անում՝ ձեռքներդ հեռո՛ւ ՀՀ քաղաքացուց և մեր կուսակիցներից։ Եթե հարց ունեք, կարող եք ինձ հարցնել հրապարակավ, ես էլ կպատասխանեմ հրապարակավ։

Թե կոնկրետ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ո՞ր խորհրդականն է եղել այդ կապավորը, Ր. Հովհաննիսյանը չի նշել. «Դա կիմանաք ՄԻՊ–ին և Դատախազությանը ներկայացված հաղորդումից»։

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը՝ Փոստանջյանի մասին. Կան պերսոնաժներ, որոնց հայտարարություններին ես չեմ անդրադառնում’
Հաջորդ հոդվածը‘Gmail-ը հասանելի է դառնում նաև հայերեն’