‘Gmail-ը հասանելի է դառնում նաև հայերեն’

835

Gmail  փոստային ծառայությունը  հասանելի  կլինի 13 նոր լեզուներով, որոնց թվում է նաև հայերենը:  Հուլիսի 7-ից  նոր լեզուներով համալրված փոստային ծառայությունը հնարավոր կլինի  օգտագործել  և՛ համակարգչային, և՛  հեռախոսային տարբերակներով: 

Gmail-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ նոր լեզուների թվում են նաև վրացերենը, չինարենը, ֆրանսերենը (Կանադա), գալիսերենը, լաոսերենը, կխմերերենը, մոնղոլերենը, ադրբեջաներենը, ինչպես նաև աֆրիկյան, Նեպալի, սինհալա և զուլուն լեզուները:  

Լեզուների մշակման և համապատասխանեցման համար աշխատել են մի խումբ լեզվաբաններ, ովքեր հաշվի են առել յուրաքանչյուր լեզվի արտասանական առանձնահատկությունները:

Մինչ այժմ Gmail-ը հասանելի էր 58 լեզուներով, իսկ հուլիսի 7-ից օգտագործվող լեզուների քանակը կդառնա 71: 

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ–ի աշխատակցի և «Ժառանգության» անդամի կապավորը եղել է Արմեն Աշոտյանի խորհրդականը’
Հաջորդ հոդվածը‘Ստեղծվեց նոր քաղաքացիական նախաձեռնություն (Տեսանյութ)’