‘Նաիրա Զոհրաբյանը՝ Փոստանջյանի մասին. Կան պերսոնաժներ, որոնց հայտարարություններին ես չեմ անդրադառնում’

1189

Panorama.am ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվել է, թե ինչպես է մեկնաբանում ԱՄՆ-ից վերադարձած «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ Քառյակի գործունեության վերաբերյալ հոռետեսական կանխատեսումներին. «Ես քանիցս ասել եմ և հարկ եմ համարում ևս մեկ անգամ կրկնել. կան պերսոնաժներ, որոնց հայտարարություններին, մեկնաբանություններին ու տեսակետներին ես չեմ անդրադառնում և առաջիկայում ևս չեմ պատրաստվում անդրադառնալ: Նման շրջանակի մեջ է մտնում նաև նշված տիկինը»:

Զոհրաբյանը նաև հավելել է, որ «Քառյակի պասիվության կամ Քառյակի վախճանի մասին խոսակցությունները, որոնք ուղղորդվում են կոնկրետ մեկ կենտրոնից, խիստ նպատակների համար՝ իրականությանը չեն համապատասխանում»:

Նախորդ հոդվածը‘Աբխազիայի պատգամավորները հանդես են եկել Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը քննարկելու առաջարկով’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ–ի աշխատակցի և «Ժառանգության» անդամի կապավորը եղել է Արմեն Աշոտյանի խորհրդականը’