‘ԱԱԾ-ում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է. Արմենպրես’

1270

Ազգային անվտանգության ծառայությունում ոչնչացված նյութերի հետ կապված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ծառայողական քննությունը հենց ավարտվի, հարցերի պատասխանները կստանաք»,- ասել է նա:

Իր վերջին մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ նյութեր են ոչնչացվել, այդ հանգամանքները պարզելու համար այս պահին ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվում։ 

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան բանտից ազատ է արձակել ՆԱՍԱ-ի գիտնականին’
Հաջորդ հոդվածը‘Պենտագոն. Ռուսաստանը միջուկային գաղտնի փորձարկումներ է անցկացնում’