«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը և Անչելոտին հայտնվել են Իսպանիայի խոշոր պարտքատուների ցուցակում

926

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն հայտնվել է Իսպանիայի հարկային ծառայության խոշոր պարտքատուների ցուցակում, ArmSport. am-ի հաղորդմամբ՝ փոխանցում է Marca-ն:

Նախկին ֆուտբոլիստը պետությանը պարտք է 981 598 եվրո։ Նախկինում այս ցուցակում ներառված էին մարդիկ, որոնց պարտքը գերազանցում էր 1 միլիոն եվրոն։ Այս տարվա օգոստոսի 31-ից այս գումարը նվազել է մինչև 600 հազար եվրո։

Այս ցուցակում են նաև Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, որի պարտքը կազմում է 1,4 միլիոն եվրո, և «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը (1 միլիոն)։

Նախորդ հոդվածըԱԱ․ Լեւոն Արոնյանը՝ միանձյա առաջատար
Հաջորդ հոդվածը«Ռոման» մտադիր է գնել «Լիոնի» կիսապաշտպանին